Տիգրան Մարտիրոսյանը` Հայաստանի լավագույն մարզիկ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 14, 2010 11:59

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքով որոշվել են «Մրցաշրջան-2010»-ի 10 լավագույն մարզիկները: Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 47 լրագրողներ: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Տիգրան  Մարտիրոսյանին: Երկրորդ տեղում է գրոսմայստեր Լևոն Արոնյանը, 3-րդ տեղում` ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն է: Նրանց հաջորդում են ըմբշամարտիկ Յուրի Պատրիկեևը, բռնցքամարտիկ Հրաչյա Ջավախյանը, սամբիստ Աշոտ Դանիելյանը, ծանրամարտիկներ Մելինե Դալուզյանն ու Գևորիկ Պողոսյանը, ըմբշամարտիկ Ռոման Ամոյանը: Լավագույն տասնյակը եզրափակել է ծանրամարտիկ Ռուբեն Ալեքսանյանը: Լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը:

Դիտվել է 1032 անգամ:
Print Friendly

Leave a Reply