Սանկտ Պետերբուրգ կմեկնի «Միկան»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 13, 2010 14:56

Երկար ժամանակ հայտնի չէր, թե Հայաստանից որ թիմն է խաղալու ֆուտբոլի ԱՊՀ և Բալթյան երկրների չեմպիոնների  2011-ի «Համագործակցության գավաթ» մրցաշարում: Բանն այն է, որ մեր երկրի չեմպիոն «Փյունիկը», 2-րդ և 3-րդ մրցանակակիրներ «Բանանացը» և «Ուլիսը» հրաժարվել էին պատվիրակներ ուղարկել: Եվ ահա, մեր երկիրն այդ ստուգատեսում կներկայացնի «Միկան», որը Հայաստանի առաջնությունում գրավել է 4-րդ տեղը: Հավելենք, որ «Համագործակցության գավաթը» մեկնարկելու է հունվարի 14-ին Սանկտ Պետերբուրգում:

Դիտվել է 924 անգամ:
Print Friendly

Leave a Reply