Վախթանգ Դարչինյանը մտադիր է հաղթել նոկաուտով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 11, 2010 12:54

Պրոֆեսիոնալ հանրածանոթ բռնցքամարտիկ Վախթամգ Դարչինյանին նոր փորձություն է սպասում: Դեկտեմբերի 11-ին Տակոմայում (ԱՄՆ) կմեկնարկի պրոֆեսիոնալ բռնցքամարտի ուշագրավ մրցաշար, որին կմասնակցեն աշխարհի ուժեղագույն թեթևքաշայինները`մեքսիկացի Աբներ Մարեսը, IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը , աշխարհի փոխչեմպիոն Ջոզեֆ Ագբեկոն  և IBF վարկածով աշխարհի  չեմպիոն Ջոնի Պերեսը: Դարչինյանը կմրցի Մարեսի հետ: Հայաստանի ներկայացուցիչը լրջորեն է նածապատրաստվել այս հանդիպմանը: Կրկին նրա կողքին է վանաձորցի մարզիչ Վազգեն Բադալյանը: Ի դեպ, մարզումների ընթացքում Վախթանգին օգնել է նաև աշխարհի չեմպիոն Նշան Մունչյանը: «Մարեսը լավ բռնցքամարտիկ է` ուժեղ է և արագաշարժ, բայց  կաշխատեմ նրան հաղթել նոկաուտով», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հայ բռնցքամարտիկը:

Դիտվել է 1130 անգամ:
Print Friendly

Leave a Reply