Ջերմոցում 7 մարդ է թունավորվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 11, 2010 12:41

Էջմիածնի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում դեկտեմբերի    10-ին, ժամը 13.10-ին,  ահազանգ է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Հովտամեջ գյուղի բնակիչներ՝ 1983 թ. ծնված Յուրիկ Նավասարդյանը, 1962 թ. ծնված Գևորգ Ն.-ն, 1973 թ. ծնված Գայանե Ա.-ն, 1964 թ. ծնված Խորեն Ն.-ն, 1979 թ. ծնված Կարեն Մ.-ն, 1990 թ. ծնված Սուրեն Ն.-ն և Վարդան Ս.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, Յուրիկ Նավասարդյանն իր ջերմոցում աշխատելիս թունավորվել է, որին օգնության հասած վերը նշված անձինք նույնպես թունավորվել են և տեղափոխվել հիվանդանոց:

Յուրիկ Նավասարդյանը հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հաղորդում են, որ թունավորման պատճառները պարզվում են և կատարվում է քննություն:

Դիտվել է 1273 անգամ:
Print Friendly

Leave a Reply