Դարպասապահ Ռոման Բերեզովսկին լավ ցուցանիշներ ունի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 10, 2010 14:49

Հայաստանի հավաքականի և մերձմոսկովյան «Խիմկի» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ռուսական «Սպորտ Էքսպրես» թերթի լրագրողների շրջանում անցկացրած հարցման արդյունքով ճանաչվել է Ռուսաստանի 1-ին խմբի առաջնության 2-րդ դարպասապահը: Նա ստացել է 3,63 գնահատական և 0,03-ով է ետ մնացել առաջին տեղը գրաված Կրասնոդարի «Կուբանի» դարպասապահ Ալեքսանդր Բուդակովից: Բերեզովսկին երկրորդն է սեփական դարպասը անառիկ պահելու ցուցանիշով: Նա 418 րոպե անընդմեջ գոլ բաց չի թողել: Այս ցուցանիշով կրկին Ռոմանին շրջանցել է  Բուդակովը (563 րոպե): Բերեզովսկին 13 խաղ գնդակ չի բաց թողել և այս հաշվարկով էլ 4-րդ տեղում է: Լավագույն արդյունքն ունի Բուդակովը` 24 խաղ:

Դիտվել է 1062 անգամ:
Print Friendly

Leave a Reply