Հայ շախմատիստները հավակնում են պարգևների

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 9, 2010 14:38

Մոսկվայում անցկացվող Ռուսաստանի ուսանողների առաջնությունում վերջին տուրից առաջ ՖԻԴԵ-ի վարպետ Պողոս Նահապետյանը 8 հնարավորից վաստակել է 5,5 միավոր և մի խումբ մասնակիցների հետ բաժանում է երրորդ տեղը: Նահապետյանը  կես միավորով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստեր Լիսիից և միջազգային վարպետ Դանինից: Միջազգային վարպետ Կարինա Համբարձումովան վաստակել է 5 միավոր: Նա լավագույն ցուցանիշն ունի  շախմատիստուհիների մեջ և հավակնում է չեմպիոնուհու կոչմանը:

Դիտվել է 940 անգամ:
Print Friendly

Leave a Reply