Կլիչկոն ռինգ դուրս չի գա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 9, 2010 13:41

Դեկտեմբերի 11-ին Գերմանիայի Մանհայմ քաղաքի ռինգում ծանրքաշային ուկրաինացի հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն պետք է մրցեր անգլիացի անպարտելի մարզիկ Դերեկ Չիսորի հետ: Վերջինս 14 հանդիպում է անցկացրել և բոլորում էլ հաղթել է մրցակիցներին: Կլիչկոն պետք է պաշտպաներ IBF և WBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները: Սակայն նա անսպասելիորեն  հայտնել է, որ կտրել է մեջքի մկանը և ռինգ դուրս չի գա: Ընդ որում, ապաքինվելու համար կպահանջվի առնվազն երկու ամիս:

Դիտվել է 1357 անգամ:
Print Friendly

Leave a Reply