Յուղով տոլմա

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | December 8, 2010 6:12

Ճաշատեսակը պատրաստելու համար անհրաժեշտ է  թթու կաղամբ, ծեծած ձավար, 3-5 գլուխ սոխ,  կարմիր պղպեղ, կանաչի, աղ, յուղ:

Ծեծած ձավարը լվանալուց հետո թրջել թթու կաղամբի ջրով ու 10-15 րոպե թողնել դրա մեջ: Վրան ավելացնել յուղի մեջ թեթևակի տապակած սոխը` համեմված  կարմիր պղպեղով, աղով  և կանաչիով: Լավ խառնելուց հետո  տոլմայի լցոնը պատրաստ է:

Թթու կաղամբի տերևների մեջ թեյի գդալի չափով լցոն դնել և եռանկյունաձև փաթաթել: Սակայն շատ ձիգ չպետք է փաթաթել, քանի որ եփվելուց ձավարն ուռչում է: Յուրաքանչյուր շերտի վրա ավելացրեք նաև սոխով, պղպեղով և կանաչիով սոխեռած: Վերջում վրան աչքաչափով գոլ ջուր ավելացնել և եփել մարմանդ կրակի վրա: Մատուցելուց վրան լցնել հալած յուղ:

Դիտվել է 2709 անգամ:
Print Friendly

Leave a Reply