«Փյունիկ» թիմում մնալ չցանկացավ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 8, 2010 13:19

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահագն Մինասյանը չցանկացավ մնալ «Փյունիկ» թիմում: Ակումբի ղեկավարության հետ կնքած  նրա պայմանագրի ժամկետը լրացել էր և, ազատ խաղացողի կարգավիճակ ունենալով, Հայաստանի առաջնության ավարտից հետո խաղացողը մեկնել էր Իրան, որպեսզի պայմանագիր կնքի «Ռահ Ահան» ակուբի ներկայացուցիչների հետ: Սակայն վերջին պահին կողմերը համաձայնության չէին եկել: Հայրենիք վերադարձից հետո Մինասյանը մեկ տարով պայմանագիր է կնքել Աշտարակի «Միկայի» հետ և հաջորդ մրցաշրջանում կպաշտպանի այդ ակումբի պատիվը:։

Դիտվել է 865 անգամ:
Print Friendly

Leave a Reply