Դդմով ճաշ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ | | December 8, 2010 5:45

Դդումը խորանարդիկներով կտրատել, վրան ավելացնելմի բուռ բրինձ, մեկ բաժակ ջուր և դնել կրակին` եփվելու: Ջրի ցամաքելուց հետո ավելացնել 2 բաժակ եռացրած կաթ: Երբ հեղուկը ցամաքի և դդումը համասեռ զանգված դառնա, ավելացնել նաև աղ և շաքարավազ` ըստ ճաշակի:

Խյուս. յուղը հալեցնել, վրան ավելացնել 1,5-2 ճաշի գդալ ալյուր, կրակի վրա լավ դաղել ու լցնել դդումի վրա:

Թողնել, որ ճաշը եռա ևս մի քանի րոպե ու դդմով ճաշը պատրաստ է:

Դիտվել է 5747 անգամ:
Print Friendly

Leave a Reply