«Հատիսը»համալրում է կազմը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | December 8, 2010 11:47Երևանի «Հատիս» բասկետբոլիստուհիների թիմը դեկտեմբերի 16-ին և 22-ին Եվրագավաթի 1/16-րդ երզափակիչի հանդիպումներ է անցկացնելու Մոսկվայի «Դինամոյի»։ «Հատիսի» կազմն ուժեղացնելու համար թիմ է հրավիրվել ուկրաինացի Արինա Մարկոտենկոն։ 21-ամյա մարզուհու հասակը 170 սմ է: Նա Ուկրաինայի հավաքականի խաղացող է: Մարկոտենկոն նախկինում հանդես է եկել Մոսկվայի «Դինամո» և իսպանական «Գրան Կանարիա» ակումբներում: