81-ամյա մարդը այրվածքներ է ստացել ծխախոտից բռնկված ներքնակից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 8, 2010 11:36

Երեկ ժամը 09.35-ին, տեղեկատվություն է ստացվել, որ դեկտեմբերի 6-ին, ժամը 11.00-ի սահմաններում  3-րդ կարգի այրվածքներով Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի հիվանդանոց է տեղափոխվել Հնաբերդ գյուղի բնակիչ, 1929թ.-ին ծնված Ղազար Ղազարյանը, որն այնուհետև տեղափոխվել է Երևան քաղաքի ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն:

Տուժածի առողջական վիճակը  գնահատվել է ծանր:

Նախնական տվյալներով այրվածքի պատճառ է դարձել  ծխախոտից բռնկված ներքնակը:

Դիտվել է 2122 անգամ:
Print Friendly

Leave a Reply