Հայաստանի թհեքվանդոյիստների վերջին ակորդը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | December 7, 2010 12:11Հայաստանի թհեքվանդոյիստներն ավարտում են մրցաշրջանը: Մեր այս մարզաձևի ներկայացուցիչների համար վերջին ակորդը կլինի դեկտեմբերի 22-ին Իրանում մեկնարկելիք միջազգային մրցաշարը: Այդ ստուգատեսին մեր երկրից կմասնակցի 14 մարզիկ: Հիշեցնենք, որ թհեքվանդոն Իրանում բարձր մակարդակ ունի, և այդ երկրի մասնագետը երկար ժամանակ գլխավորել է Հայաստանի հավաքականը: 2010-ի մրցաշրջանը Հայաստանի թհեքվանդոյիստների համար հաջող է եղել: Իսկ 2011-ին մեր երկրի ուժեղագույն մարզիկներին ավելի լուրջ փորձություններ են սպասելու: Նրանք իրենց կարողություններներն են փորձելու 2012-ին Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշային միջազգային ստուգատեսներում: