Նոր նշանակում հայկական ֆուտբոլում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | December 7, 2010 11:46Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով` մեր երկրի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակել Վարազդատ Ավետիսյանը: Նա այդ պաշտոնում փոխարինել է Սևադա Արզումանյանին: Իսկ մինչև 17-տարեկանների Հայաստանի հավաքականը կշարունակի գլխավորել Սուրեն Չախալյանը: