Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանն էլ սպասելիքները չարդարացրեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 7, 2010 11:29

Թուրքիայում անցկացվող շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնության առաջին փուլում պայքարից դուրս մնաց նաև Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը` Լիլիթ Մկրտչյանը: Մինչև այդ պայքարից դուրս էր մնացել Էլինա Դանիելյանը: Նա պարտվել էր ռուսաստանցի Տատյանա Շադրինային: Իսկ Մկրտչյանը չինացի Սյաովեյ Ցզյանի հետ ոչ-ոքի էր խաղացել: Ցավոք, լրացուցիչ անցկացրած արագ շախմատի երկու պարտիաներում էլ մեր երկրի ներկայացուցիչը պարտվեց և դարձավ հանդիսական:

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply