«Փյունիկը»` խաղից դուրս

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 6, 2010 15:02

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» չի մասնակցելու ԱՊՀ և Բալթյան երկրների Համագործակցության գավաթի խաղարկությանը, որը կայանալու է հունվարին Սանկտ Պետերբուրգում: Բանն այն է, որ կազմակերպիչները խնդիր են դրել, որ մասնակից ակումբները մրցավայր գործուղեն թիմերի հիմնական կազմերի խաղացողներին: Իսկ «Փյունիկի» ներկայացուցիչները ցանկանում էին Սանկտ Պետերբուրգ ուղարկել պահեստայինների թիմը, քանի որ հիմնական կազմի ֆուտբոլիստները, որոնց մեծ մասը Հայաստանի ազգային հավաքականում է խաղում, պետք է նախապատրաստվեն Ռուսաստանի ընտրանու հետ մարտին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպմանը:

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply