Դեկտեմբերի երկրորդ կեսին հնարավոր է գրանցվեն տեղումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 4, 2010 19:55

Այսօր լրագրողների հետ հանդիպաման ժամանակ Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը, խոսելով սեզոնային կանխատեսման մասին, նշեց, որ այս ձմռանը տեղումների քանակը սպասվում է նորմայից ավել:

«Վերլուծությունները ցույց են տալիս, որ եթե նոյեմբեր ամիսը լինում է առանց տեղումների, ապա դեկտեմբերին գրանցվում են շատ տեղումներ»,-հավելեց նա:

Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի ղեկավարը նշեց, որ դեկտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը կգրանցվի նորմային մոտ կամ դրական շեղումով` 1-2 աստիճանով նորմայից բարձր, իսկ տեղումների քանակը նորմային մոտ: Նա նշեց, որ մինչև դեկտեմբերի 13-ը կգրանցվի առանց տեղումների եղանակ, որից հետո դեկտեմբերի երկրորդ կեսին հնարավոր է գրանցվեն տեղումներ:

Զ. Պետրոսյանի խոսքով, հունվարին և փետրվարին օդի ամսական ջերմաստիճանը սպասվում է նորմային մոտ:

Դիտվել է 1504 անգամ:
Print Friendly

Leave a Reply