Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը

Պաշտոնական, Օրվա լուր | | December 4, 2010 12:37
   

Երկուշաբթի` դեկտեմբերի 6-ին կսկսվի Ազգային ժողովի հերթական քառօրյան, որի
օրակարգում է Լեզվի եւ Հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունների
օրինագիծը: Այդ օրինագծով նախատեսվում է բացել օտարալեզու դպրոցներ,ինչը
լրջորեն կվտանգի հայոց լեզուն և անկախ պետականությունը:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբն այդ
կապակցությամբ կազմակերպում է բողոքի ցույց, որը կկայանա Ազգային ժողովի
Բաղրամյան փողոցի մուտքի մոտ, ժամը 17:00-ին: Ձեր մասնակցությունն անչափ
կարեւոր է: Միացե՛ք բողոքի ցույցին, հրավիրե՛ք ձեր շրջապատի բոլոր մտահոգված
անձանց, տարածե՛ք այս կոչը:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խումբ:

Դիտվել է 1640 անգամ:
Print Friendly

Leave a Reply