Պահանջում են առանձնացնել առաջնությունները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 3, 2010 14:03

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել խաչատրյանը «Անկախին» հայտնեց, որ Եվրոպայի շուրջ 40 երկրների ծանրամարտի ֆեդերացիաների, այդ թվում նաև Հայաստանի ներկայացուցիչները դիմել են Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավարությանը, որպեսզի այսուհետ առանձին անցկացվեն ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունները:Մարզասերները տեղյակ են, որ օրերս այդ տարիքային խմբերի ներկայացուցիչները Կիպրոսի Լիմասոլ քաղաքի մարզապալատում  համաժամանակ վիճարկում էին Հին աշխարհամասի առաջնության պարգևները: «Եվրոպայի երիտասարդական վերջին առաջնությունում ծանրորդները տևական սպասում էին մինչ կգա իրենց մրցելույթի հերթը, ինչը չԷր կարող նյարդային վիճակ չստեղծել և չազդել մարզիկների հոգեբանության  նրանց արդյունքների վրա»,- հայտնեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը:

:

Դիտվել է 1294 անգամ:
Print Friendly

Leave a Reply