Արթուր Աբրահամը սպառնում է պատժել մրցակցին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 25, 2010 13:13

Հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շատ է զայրացել իր առաջիկա մրցակցի` Կառլ Ֆրոչի ասածներից և սպառնացել է պատժել նրան: Ֆրոչը վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Արթուրի հասցեին:«Ֆրոչը վիրավորել է պրոմոուտերիս, իմ թիմին և ինձ: Շաբաթ օրը ես կպատժեմ նրան այդ ամենի համար: Դա երկու հզոր մարզիկների հանդիպում կլինի ռինգում: Անհամբերությամբ եմ սպասում այն պահին, երբ կկարողանամ պատժել Ֆրոչին այն ամբողջ կեղտի համար, որը նա լցրել է մամուլում,  հնչեցրել է իմ հասցեին»,-ասել է Աբրահամը: Հավելենք, որ «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի շրջանակում Արթուր Աբրահամ -Կառլ Ֆրոչ մրցամարտը կայանալու է նոյեմբերի 27-ին Հելսինկիում:

Դիտվել է 632 անգամ:
Print Friendly

Leave a Reply