Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր է նշանակվել Մխիթար Պապոյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 22, 2009 19:08

untitled3Նախագահ Սերժ Սարգսյանի հուլիսի 21-ի հրամանագրով Մխիթար Պապոյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:Այսօր Արդարադատության խորհրդի նիստում Հանրապետության նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել նորանշանակ դատավորի երդման արարողությունը:Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը` նա  երդվել է «դատավորի պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, լինել անաչառ և սկզբունքային, արդարացի և մարդասեր, սրբորեն պահպանել դատավորի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները` ապահովելով օրենքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը»:Մխիթար Պապոյանի թեկանծությունը ներկայացվել էր հունիսի 9-ին արդարադատության խորհրդի նիստի ժամանակ:Նա 1999 թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ Աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի և դեպոզիտի բաժնում` որպես առաջատար մասնագետ, եղել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ։ 2006թ. մինչ դատավոր նշանակվելու օրը աշխատում էր որպես ՀՀ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կազմակերպական վարչության պետ։ Ամուսնացած է, ունի 2 երեխա։

Դիտվել է 1598 անգամ:
Print Friendly

Leave a Reply