Հայաստանը առաջինը չի հարձակվի,բայց պատրաստ է լուծել Ղարաբաղի հարցը

Հարցազրույց | | November 15, 2010 16:00

Մասնակցելով Լեռնային Ղարաբաղի տարածքում զորավարժություններին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանը առաջինը չի հարձակվի, սակայն պատրաստ է անհրաժեշտության դեպքում `ընդմիշտ հանգուցալուծել Ղարաբաղյան հիմնախնդիրը:

Նախագահ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ նախորդ շաբաթվա վերջում ներկա էր Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության պաշտպանության բանակի զորավարժություններին: Չնախատեսված զորավարժությունները մեկնարկել են նոյեմբերի 1-ին և տևել են 2 շաբաթ: Զորավարժությունների տարբերակիչ հատկանիշը իրական մարտական գործողություններին առավելագույն մոտավորությունն էր, ինչպես նաև մասնակից զորակազմի բազմազանությունը:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը երկուշաբթի վկայաբերել է Սարգսյանի խոսքը.« Սպառնալիքի դեպքում` մենք ոչ միայն կարողունակ ենք կրկնելու 1992-1994 թթ իրադարձությունները, այլ նաև վերջնականապես կհանգուցալուծենք խնդիրը»:Սարգսյանի խոսքով`այն , ինչ ունի հայկական կողմը, բավարար է հավանական հակառակորդին ջախջախիչ հարված հասցնելու համար, սակայն Հայաստանը չի բավարարվի ձեռքբերածով, երկիրը մտադիր է և հետագայում կատարելագործել զինուժը, որովհետև նրան մտահոգում է այն, ինչ կատարվում է Ադրբեջանում.«Նրանք իրենց բոլոր հիմնախնդիրները և ձախողումները կապում են հայերի հետ»,- ասել է Սարգսյանը, հավելելով, որ Ադրբեջանի նման վարքը արժանի է պատշաճ գնահատականի:

«Նրանք իրենց ժողովրդին պատերազմի են նախապատրաստում, իսկ մենք ընդհակառակը` խաղաղության: Մենք ասում ենք, որ պատրաստ ենք փոխզիջումների, եթե սահմանվի Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, այսինքն` Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հիմնախնդիրը լուծվի«,- ասել է Հայաստանի նախագահը: Նա նշել է, որ պետք է զգոն լինել, և այդ զորավարժությունները, որոնք մոտ են ռազմական դրությանը, պետք է ոմանց համար նախազգուշացում լինեն և կենսակերպ`հայկական կողմի համար, քանի որ այլ ուղի չկա:

Սարգսյանը ընդգծել է, որ հայկական կողմը և առաջիկայում ձեռք կբերի ժամանակակից զենք, ինչը որ ունի էլ, որպեսզի կարողանա պահպանել ամենաթանկագինը`իր զինվորների կյանքը,«թեպետ այն ինչ որ ունենք բավական է մեր խնդիրների լուծման համար»:.«Մեզ փորձում են վախեցնել, սակայն մենք անցել ենք այդ ճանապարհը.. Մենք երբևիցե պատերազմ չենք կամեցել, սակայն ստիպված ենք պաշտպանելու մեր հայրենիքը: Եթե մեզ պատերազմ պարտադրեն `մեր հարվածը կլինի ջախջախիչ և վերջնական»,- եզրափակել է իր խոսքը նախագահ Սարգսյանը:

Դիտվել է 2221 անգամ:
Print Friendly

Leave a Reply