Ամփոփվեց «Կինոաշուն»-ը. ծրագիրն ավանդական կդառնա
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | Անի Գասպարյան | November 11, 2010 16:25Նոյեմբերի 10-ին Մոսկվա» կինոթատրոնում ամփոփվեց «Կինոաշուն» ազգային ամիս» ծրագիրը:
Շուրջ երեսուն օր բացօթյա և փակ կինոդահլիճներում ցուցադրվեցին հայկական հին և սիրված ֆիլմեր, կրկին հնչեց հարազատ կերպարների ձայնը:
«Կինոաշունի» շրջանակներում եղան ոչ միայն կինոցուցադրություններ, այլև անցկացվեցին կլոր սեղան-քննարկումներ՝ նվիրված կինոյի խնդիրներին, ինչպես նաև հայ հին և նոր ֆիլմերի գրախոսական մրցույթ:
Մրցույթին ներկայացվել էր 17 աշխատանք՝ հիմնականում ուսանողների կողմից: Հաղթողների անունները հրապարակվեցին, և մրցանակները հանձնվեցին «Կինոաշուն»-ի փակման հանդիսավոր արարողության ժամանակ:
Անվանի կինոգետ Դավիթ Մուրադյանը, ով մրցութային հանձնաժողովի նախագահն էր, կարևորեց մի բան՝ նոր անունների մուտքը կինոքննադատության լորոտ: Նա ընգծեց, որ հատկապես նոր ժամանակների կինոյի մասին պետք է խոսի նոր սերունդը, ով այս ժամանակի լեզվով է մտածում:
«Կինոաշուն»-ի շրջանակներում նշվեցին նաև Հենրիկ Մալյանի, Ալբերտ Յավուրյանի, Մհեր Մկրտչյանի, Ռոբերտ Սահակյանի, Հենրիկ Մարգարյանի, Սուրեն Բաբայանի, Գայանե Մարտիրոսյանի, Լևոն Աթոյանի հոբելյանները:
Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն ընգծեց, որ այս ծրագիրը շարունակական է լինելու, քանի որ նպատակը՝ հայ կինոն վերադարձնել ժողովրդին՝ վերականգնելով կինոդիտումների հին և բարի ավանդույթները, իրականացել է:
«Մեր սպասումներն արդարացան, անգամ չէինք մտածում, որ այսքան աշխույժ կլինի և այսքան հանդիսատես կունենաք»,-նշեց նա:
Նկատենք նաև, որ ծրագրի փակմանը կինոոլորտի ավելի շատ ներկայացուցիչներ էին մասնակցում, քան ներկա էին բացման արարողության ժամանակ.
«Նորմալ երևույթ է,-նշեց կինոգետ Սուրեն Հասմիկյանը,-քնած մթնոլորտն աստիճանաբար արթնանում է»:
«Կինոաշունը» ակտիվորեն լուսաբանելու համար հատուկ դիպլոմի արժանացավ նաև «Անկախ» շաբաթաթերթը: