Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգները Վրաստանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 5, 2010 21:49

Հայ-վրացական մշակութային համագործակցության շրջանակներում, նաև Վրասանում հայ մշակույթի սեզոնների ծրագրով 2010 թ. նոյեմբերի 6-8-ը Թբիլիսիում և Ախալցխայում համերգներով հանդես կգա Հայաստանի պետական կամերային երգչախումբը /գեղ. Ղեկ. Ռ. Մլքեյան/:
Համերգները տեղի կունենան Թբիլիսիի կոնսերվատորիայի մեծ դահլիճում /նոյեմբերի 6-ին/, Սբ. Գևորգ եկեղեցում /նոյեմբերի 7-ին/, Ախալցխայի թատրոնի շենքում /նոյեմբերի 8-ին/:
Հայաստանի պետական կամերային երգչախումբը կներկայացնի հայ հոգևոր, դասական և ժողովրդական երգի նմուշներ:

Դիտվել է 1711 անգամ:
Print Friendly

Leave a Reply