8,5 մլն դրամ` զինվորական ծառայության տարկետման համար

ԿՐԹԱԿԱՆ | | May 26, 2009 17:30

Կառավարությունը Զինապարտության մասին ՀՀ օրենքին կից որոշում է կայացրել, ըստ որի` արտերկրում սովորել ցանկացող հայազգի ուսանողները զինծառայության տարկետում ստանալու համար պետբյուջեին գրավ են դնելու 8,5 մլն. դրամ կամ այդ գումարին համարժեք գույք:

«Սա պարզապես վերադարձի երաշխիք է: Վերադառնալուն պես դիմում է ներկայացվում զինկոմիսարիատ, ինչից հետո գրավը ազատվում է պետական հսկողությունից և վերադարձվում է տիրոջը: Չվերադառնալու դեպքում գրավը անցնում է պետությանը»,- բացատրեց Կրթության և գիտության նախարարության իրավական վարչության աշխատակիցը:

Որոշումը, սակայն, չի առնչվում միջպետական ծրագրով արտերկրում ուսումը շարունակողներին: Այն վերաբերում է 18 տարին լրացած այն երիտասարդներին, ովքեր սեփական նախաձեռնությամբ են մեկնում ուսման, այսինքն` միջպետական ծրագրերից դուրս:

Ըստ վիճակագրության ծառայության` բարձրագույն կրթություն ստանալու կամ կրթությունը մագիստրատուրայում շարունակելու նպատակով յուրաքանչյուր տարի նախարարության կողմից միջպետական ծրագրով Հայաստանից արտերկիր է մեկնում մոտ 90 ուսանող: Սեփական նախաձեռնությամբ մեկնողների թիվը ծառայությունը չի ֆիքսում:

Դիտվել է 1772 անգամ:
Print Friendly

Leave a Reply