Ազգային նոր պահպանողական շարժման կենտրոնական կոմիտեն հայտարարում է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 31, 2010 1:52

Ազգային նոր պահպանողական շարժման կենտրոնական կոմիտեն հայտարարում է, որ <<Չորրորդ հանրապետություն>> կուսակցության ձևավորման նախաձեռնող խմբի երեկ տարածած հաղորդագրությունը, որտեղ նշված է նաև Ազգային նոր պահպանողական շարժման անունը, տեղեկատվական առումով մի շարք կեղծիքներ է պարունակում, իսկ բարոյական առումով անընդունելի է: Մասնավորապես նշվել է, որ ԱՆՊՇ հիմնադիր կազմը ձեռնամուխ է լինում նոր քաղաքական ուժի ստեղծման:

Ի պատասխան` հայտարարում ենք, որ Ազգային նոր պահպանողական շարժումը հիմնադրվել է 2010թ փետրվարի 10-ին: Հիմնադիր ժողովին մասնակցել են Էդուարդ Ափրամյանը, Էդգար Հելհելյանը, Գրիգորի Հակոբյանը, Լիլիթ Ավոյանը և Արթուր Բաղդասարյանը (տեղեկատվությունը` պետռեգիստրում): Այսօր, բացառությամբ Էդուարդ Ափրամյանի, շարժման հիմնադիր մնացած անդամները շարունակում են իրենց գործունեությունը, որպես ԱՆՊՇ ԳԽ անդամներ: Ինչ վերաբերվում է նրանց հայտարարությանը, թե <<վերջին մեկ տարվա ընթացքում Ազգային Նոր Պահպանողական Շարժումը, հանդես գալով, որպես հասարակական կազմակերպություն, կատարեց իր առջև դրված խնդիրները>>, նշենք որ սա ևս ստահոդ տեղեկատվություն է:

Նախ չի կարող երիտասարդության ազգային ու կրթական դաստիարակության խնդիրներով զբաղվող կազմակերպությունը մեկ տարում կատարել իր առջև դրված խնդիրները և երկրորդ, Ագային Նոր պահպանողական շարժումը  շարունակում է իր աշխատանքները` որպես հասարակական կազմակերպություն, և շուտով հանդես կգա մի քանի տասնյակ այլ հասարակական կազմակերպությունների հետ դաշինքով:

Ցավում ենք, որ նոր կուսակցությունն ու նրա ղեկավարությունը քաղաքական դաշտ է մտնում առաջին օրվանից խաբելով հասարակությանն ու տրամադրելով կեղծ տեղեկատվություն: Միաժամանակ հայտարարում ենք, որ Ազգային նոր պահպանողական շարժման անունից հայտարարությամբ հանդես գալու իրավունք ունի ԱՆՊՇ Նախագահ Է Հելհելյանն ու ԱՆՊՇ Գերագույն խորհուրդը: Էդուարդ Ափրամյանը հեռացել է շարժումից որպեսի շարունակի իր քաղաքական գործունեությունը, հետևաբար շարժման անունից խոսելու ոչ բարոյական, ոչ քաղաքական և ոչ էլ առավել ևս իրավական առումներով իրավունքներ չունի:

ԱՆՊՇ կենտրոնական կոմիտե

Նախագահ Էդգար Հելհելյան

Դիտվել է 1146 անգամ:
Print Friendly

Leave a Reply