Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հնարավոր է հանդիպեն աշնանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 18, 2009 13:41
untitled7

Իլհամ Ալիև-Սերժ Սարգսյան

Այսօր նախատեսվում է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:

Մինչ այդ նախօրեին Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում կայացել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հայ-ադրբեջանական բարձր մակարդակով բանակցությունները:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը սկսվել է երկու երկրների արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեյի, Մեթյու Բրայզայի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այնուհետև Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցությունները շարունակել են դեմ առ դեմ ձևաչափով, որից հետո բանակցություններին կրկին միացել են համանախագահները և արտգործնախարարները:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն նախագահներ Սարգսյանը և Ալիևը հանձնարարել են արտգործնախարարներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին նախապատրաստական աշխատանքներ տանել նախագահների` այս աշնանը հնարավոր հանդիպման կազմակերպման ուղղությամբ:

Դիտվել է 1361 անգամ:
Print Friendly

Leave a Reply