Խաղաղ արդյունքներ Պլովդիվում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 22, 2010 12:32

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում շարունակվող Շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության 5-րդ տուրում Հայաստանը ներկայացնող Երևանի «Միկա» ակումբի տղամարդկանց և կանանց թիմերը ոչ ոքի խաղացին  Չեխիայի «Նովի Բորի» (3:3) և Ռուսաստանի «ԱՎՍ»-ի (2:2) հետ: «Միկայի» տղամարդկանց հավաքականը 9 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը: Առաջատարը հինգ հաղթանակ տարած Ռուսաստանի «Էկոնոմիստ» ակումբն է: «Միկայի» մարզուհիների ընտրանին 7 միավորով մի խումբ թիմերի հետ բաժանում է 2-5-րդ տեղերը: 8 միավորով աղյուսակը գլխավորում է Ռուսաստանի «ԱՎՍ» ակումբը:

Դիտվել է 936 անգամ:
Print Friendly

Leave a Reply