Վճռորոշ եղավ Լևոն Արոնյանի տարած հաղթանակը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 20, 2010 12:58

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում շարունակվող Շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության 3-րդ տուրում Երևանի «Միկանյի» տղամարդկանց հավաքականը  2,5։1,5 հաշվով առավելության հասավ  Սանկտ Պետերբուրգի «Չեսս Կլաբի» նկատմամբ։ Վճռորոշ եղավ Լևոն Արոնյանի տարած հաղթանակը: Նա առավելության հասավ  առաջին խաղատախտակի առջև հանդես եկող ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի նկատմամբ։ Մյուս պարտիաները խաղաղ ելք ունեցան: Հայաստանի ներկայացուցիչներն ունեն 5 միավոր և առաջատարների խմբում են: «Միկայի» կանանց թիմը զիջեց  Թբիլիսիի «Սամայա» թիմին` 1,5:2,5 հաշվով:Միկան չորս միավորով ևս չորս թիմերի հետ բաժանում է երրորդ տեղը: Առաջին և երկրորդ տեղերում են երեքական հաղթանակ տարած Ռուսաստանի ԱՎՍ-ը և «Սամայան»:Այս թիմերն ունեն 6-ական միավոր:

Դիտվել է 1779 անգամ:
Print Friendly

Leave a Reply