«Լվացք»` ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց

Օրվա լուր | | May 26, 2009 12:54

dsc_3261-1Երեկ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց փռված լուսանկաների «լվացքը» պատկերում էր Հրազադան կիճում կատարված մաքրման աշխատանքները: Լուսանկարները կախել էր «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան» Համալսարանի ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ։ Կազմակերպիչներից կենսաբան Սարգիս Աղայանն ասում է, որ բնապահպանական թեմայով ցուցահանդեսի նպատակն է սեր ու հոգատարություն սերմանել բնության նկատմամբ: Նրանք նաև փորձում են հովանավորներ գտնել` կիրճում աղբամաններ տեղադրելու համար:

Ասոցիացիայի անդամ են բժիշիկներ, գիտահետազոտական կազմակերպություններում աշխատող մոտ 70 երիտասարդ կենսագետներ:

dsc_3269-1Գործունեության կարճ ժամանակահատվածում (մոտ 4 ամիս) երիտասարդ կենսաբանների ամենամեծ հաջողությունը Դարվինի ծննդյան 200-ամյակին նվիրված համահանրապետական շարադրությունների մրցույթն էր, որին 3 անդամ-ուսանողներ հաղթեցին: Հունիսի 30-ից մինչև հուլիսի 3-ը հաղթողները պատրաստվում են մասնակցել Անգլիայի Բնության պատմության թանգարանում կազմակերպված ուսանողական գագաթնաժողովին:

Դիտվել է 1675 անգամ:
Print Friendly

Leave a Reply