Հերթական հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 18, 2010 11:49

Թեթև քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Բեռնեցյանը հաղթարշավն է շարունակում պրոֆեսիոնալ ռինգում: ԱՄՆ-ի Նևադայի նահանգի Լաս Վեգաս քաղաքում նա վեցը ռաունդից բաղկացած մրցամարտ անցկացրեց ամերիկացի Ռայնել Գրիֆինի հետ: Հայ բռնցքամարտիկը մրցավարների  միահամուռ որոշմամբ այդ հանդիպումում ճանաչվեց ուժեղագույն: Մրցավարները նախապատվությունը նրան էին տվել 58:56, 59:55, 59:55 հաշիվներով: Արթուրը ռինգում հինգ մրցամարտ է անցկացրել և բոլորում է հաջողության է հասել:

Դիտվել է 2207 անգամ:
Print Friendly

Leave a Reply