Գորիսում նշվեց քաղաքի հիմնադրման 140 ամյակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 16, 2010 16:22

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօր Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մեծ շուքով նշվեց քաղաքի հիմնադրման 140 ամյակը: Գորիսեցիները մեծ խանդավառությամբ էին պատրաստվել տոնախմբությանը. բոլորի տների առջեւ բացված էին հյուրասիրության սեղաններ` հայակական ավանդական կերակրատեսակներով, մրգերով ու խմիչքներով: Տոնի կապակցությամբ Գրիգոր Տաթեւացու հրապարակում բացվեց Տաթեւացու հուշարձանը, իսկ Մխիթար Սպարապետի հրապարակում գործարկվեց երգող շատրվանը: Հուշարձանի հեղինակն է երիտասարդ քանդակագործ Նարեկ Օրդյանը: Գրիգոր Տաթեւացու անվան հրապարակում հուշահամալիրի կառուցումը սկսվել էր 2010 թվականի օգոստոսից, իսկ շատրվանի վերանորոգումն` այս տարվա սեպտեմբերից:

Դիտվել է 1078 անգամ:
Print Friendly

Leave a Reply