Մրցամարտը կկայանա Հելսինկիում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | October 15, 2010 13:00Որոշվել է, որ Գերմանիայում բնակվող և մարզվող պրոֆեսիոնալ հանրածանոթ բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն առաջիկա հանդիպումը պետք է անցկացնի նոյեմբերի 27-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում: Աբրահամի մրցակիցը կլինի բրիտանացի Կարլ Ֆրոչը: Նրանք կմրցեն «Super Six World Boxing Classic» բռնցքամարտի միջազգային մրցաշարի 3-րդ փուլի շրջանակում: