Արթուր Մալոյանը` գոլի հեղինակ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 16, 2009 18:01

artur-maloyanԵրեկ Կրասնոդարում կայացած ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ խաղում գոլի հեղինակ է դարձել Արթուր Մալոյանը:

Մոսկվայի «Սպարտակի» հայ հարձակվողը հազվադեպ է խաղադաշտ դուրս գալիս, սակայն այս անգամ նա , այդ հնարավորությունը ստանալով, արդարացրել է իրեն:

Կրասնոդարի համանուն թիմի հետ հանդիպման 74-րդ րոպեին Մալոյանը դիպուկ հարվածով գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը և բացել խաղի հաշիվը: Իսկ «Սպարտակը» առավելության է հասել 2:1 հաշվով:

Դիտվել է 854 անգամ:
Print Friendly

Leave a Reply