Մրցեցին առաջատարները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 12, 2010 13:44

Ջերմուկում շարունակվող Կարեն Ասրյանի շախմատի հուշամրցաշարի 7-րդ տուրում միմյանց հետ մրցեցին առաջատարները: Տիգրան Քոթանջյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, առավելության հասավ Դավիթ Պետրոսյանի նկատմամբ և վաստակած 6 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 5,5 միավոր ունի Վրաստանի ներկայացուցիչ Կոնստանտին Շանավան: Սերգեյ Վոլկովը (Ռուսաստան) ձեռք է բերել 5 միավոր։

Դիտվել է 1787 անգամ:
Print Friendly

Leave a Reply