Մեղքը քավելու հնարավորություն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 11, 2010 16:06

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում վերջերս  կայացած Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի ներկայացուցիչները չարդարացրին սպասելիքները: Եվ ահա, մեր երկրի առաջատար շախմատիստներին և շախմատիստուհիներին իրենց մեղքը քավելու հնարավորություն է տրվելու: Նրանք Երևանի «Միկա» ակումբի տղամարդկանց և կանանց թիմերի կազմերում  հոկտեմբերի 16-24-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մասնակցելու են Եվրոպայի ակումբային առաջնությանը: «Միկայի» տղամարդկանց թիմի կազմում հանդես կգան գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Աշոտ Անաստասյանը: Իսկ կանանց թիմում են` գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին (Հնդկաստան), Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը:

Դիտվել է 1843 անգամ:
Print Friendly

Leave a Reply