Պայթյուն գազի արտահոսքից` Ապարանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 11, 2010 13:26

Երեկ կեսօրին փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Սևակի փողոցի թիվ 35 տանը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ բնական գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն (առանց հրդեհի առաջացման), ինչի հետևանքով Գ.Հարությունյանին պատկանող մեկհարկանի քարաշեն տան (10 x 12 x 3մ)  արտաքին պատե­րը դեֆորմացվել են, ներքին պատերը` փլուզվել:  Տանիքածածկի երկաթբետոնյա կառուցատարրերը գրեթե ամբողջությամբ փլուզվել են, պատուհանները տեղահանվել և շպրտվել են տարբեր կողմեր:

Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով Ապարան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել տան բնակիչներ`1958թ.-ին ծնված Գոհար Հարությունյանը (1-ին և 2-րդ աստիճանի) և 1984թ.-ին ծնված Իշխան Սարդարյանը (1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի): Տուժածների վիճակը գնահատվել է կայուն բավարար:

Դիտվել է 1736 անգամ:
Print Friendly

Leave a Reply