Մեկնարկային տուրն արդյունավետ էր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 6, 2010 14:40

Ջերմուկում մեկնարկեց անժամանակ կյանքին հրաժեշտ տված գրոսմայստեր Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի 3-րդ միջազգային մրցաշարը: Պայքարի ոլորտ են ներգրավվել Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի 63 շախմատիստներ: Նրանցից  14-ը կրում է գրոսմայստերի,  9-ը միջազգային վարպետի կոչում:  Հուշամրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով` 9-ը տուրով: Մեկնարկային տուրն արդյունավետ էր: Պարտիաներից 26-ը ավարտվեց կողմերից մեկի հաղթանակով: Հայաստանի ներկայացուցիչներից հաջողությունն ուղեկից էր 17 շախմատիստի:

Դիտվել է 1608 անգամ:
Print Friendly

Leave a Reply