Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումները աճել են

ՄԱՐԴԻԿ | | May 25, 2009 18:37

mhm41850-13Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2008թ-ի համեմատ այս 5 ամիսների ընթացքում գրանցել է դիմումների կտրուկ աճ: Ինչպես նախորդ 2 տարիներին, այնպես էլ հիմա բողոքների մեծ մասը հասցեագրված է Ոստիկանությանը և դատարաններին: Ինչպես նախորդ տարիներին, այժմ էլ իշխանությունների նկատմաբ ունեցած վախի պատճառով բողոքները բանավոր են, իսկ բողոքողները չեն ցանկանում անձնական տվյալներ հրապարակել։

«Իրավապահ մարմինները պետք է իրենց վերբերմունքը փոխեն ու հասկանան, որ իրենք էլ են մարդու իրավունքով զբաղվողները, ոչ թե կոչված են խախտելու դրանք,-այսօր Անի հյուրանոցում կայացած միջազգային խորհրդաժողովի ժամանակ ասաց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը»:

«Արտահայտվելու ազատությունն ու արդար դատաքննությունը» թեմայով երկրօրյա խորհրդաժողովը, որ նվիրված էր մարդու իրավունքների պաշտպանի գործունեության 5 ամյակին, ներկա էին Ռուսաստանի, Ղրղզստանի, Հունգարիայի, Լեհաստանի, Իռլանդիայի, ԼՂՀ-ի, Վրաստանի, Ֆրանսիայի և մի շարք այլ պետություների օմբուդսմեններ, նաև միջազգային մի շարք կազմակերպությունների և տեղական իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:

2006թ-ին մարդու իրավուքնների պաշտպանի գրասենյակը ստացել է ՄԱԿ-ի միջազգային կոորդինացիոն կոմիտեի Ա կարգավիճակ, որը հնարավորություն է ընձեռնում` մասնակցել միջազգային մի շարք հեղինակավոր գիտաժողովների, ինչպես նաև ՄԱԿ-ի իրավունքների խորհրդում ունի ձայնի իրավունք:

Դիտվել է 2451 անգամ:
Print Friendly

Leave a Reply