Սյունիքում շրջվել է ամբարձիչ կռունկը, կռունկավարը հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 4, 2010 17:24

Երեկ երեկոյան փրկարար ծառայությունում  ահազանգ է ստացվել, որ քամու ուժգնացման հետևան­քով Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի մաքսատան տարածքում վայր է ընկել ամբարձիչ կռունկը (12-13 մ), ինչի հետևանքով կռունկավար, Ագարակ քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 3 տան բնակիչ,1956 թ. ծնված Գագիկ Մելքոնյանը  ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Ագարակ քաղաքի հիվանդանոց, որտեղից` Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Դիտվել է 1293 անգամ:
Print Friendly

Leave a Reply