Հունիսի 1-ից փողոցի ծաղկավաճառները գործադուլ են հայտարարելու

ՏՆՏԵՍԱԿԱՆ | | May 25, 2009 17:45

s7301111-1Արդեն մի քանի շաբաթ է` Երևանի ծաղկավաճառները քաղաքի տարբեր մասերում թռուցիկներ են բաժանում` հորդորելով համաքաղաքացիներին ավելի շատ ծաղիկներ գնել. ֆինանսական ճգնաժամը հասել է նաև նրանց:

«Ծաղիկները սիրո և բարեկամության նշան են: Մի՞թե ինչ-որ ճգնաժամի պատճառով հայերը պետք է իրենց սիրելիներին զրկեն սիրո առհավատչյաներից: Եթե յուրաքանչյուր մարդ, ով կկարդա այս գրությունը, գնի գոնե մեկ ծաղիկ, կօգնի մեր ընտանիքներին և իր սիրո դրսևորման ճիշտ ու ավանդական ձևը կցուցադրի բոլորին».գրված է թռուցիկներում:

45 տարեկանին մոտ Նարինե Ավետիսյանը, ով գետնանցումների շրջակայքում ծաղիկներ է վաճառում, իր շուրջն է հավաքել բողոքավոր ևս 30 ծաղկավաճառների. «Ինչ է, մենք մարդ չենք, ընտանիք ու հոգսեր չունենք, որ բոլորն անտեսում են մեզ: Դասախոսներն էլ են զարգացել. մի քանի օր առաջ ուսանողներին հարցնում եմ` ինչի ծաղիկ չեն առնում քննություններին, ասում են` մորքուր ջան, էլ ծաղիկ չեն ուզում, հիմա բանբաներկա են ուզում»:

Ծաղկավաճառներն ասում են, որ եթե առաջիկայում ավելի շատ ծաղիկ չվաճառեն, հունիսի 1-ից գործադուլ են հայտարարելու: Ի դեպ, ծաղիկների գինը չի փոխվել:

Դիտվել է 1602 անգամ:
Print Friendly

Leave a Reply