3-ամյա փոքրիկը հիվանդանոց է տեղափոխվել դեղորայքաին թունավորումով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 29, 2010 12:13

Սյունիքի մարզային հակահամա­ճա­րակային կենտրոնից տեղեկություն է ստացվել,  որ սեպտեմբերի 27-ին ժամը 20.10-ին սննդային թունավորումով (օգտագործել են սունկ) Կապանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք են տեղափոխվել նույն քաղաքի Շղարշիկ բանավանի բնակիչներ` 1968 թ. ծնված Նունե Թևանյանը, 1991 թ. ծնված Սաթինե և 1994 թ. ծնված Դավիթ Գասպարյանները:

Ըստ բժիշկների` տուժածների վիճակը բավարար է:

Սեպտեմբերի 28-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.00-ին դեղորայքային թունավորումով Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Շահումյան գյուղի բնակիչ, 3-ամյա Արեն Զոհրաբյանը:

Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Տուժածը, ստանալով բուժօգնություն, ժամը 14.30-ին դուրս է գրվել:

Դիտվել է 1323 անգամ:
Print Friendly

Leave a Reply