Հայկական պատվիրակությունը կմասնակցի տեղեկատվայնացման հարցերով ԱՊՀ համակարգող խորհրդի նիստին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 24, 2010 11:19

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի սեպտեմբերի 28-29-ը Քիշնեւում (Մոլդովայի հանրապետություն) կայանալիք կապի տարածաշրջանային համագործակցությանն առընթեր տեղեկատվայնացման հարցերով Անկախ պետությունների համագործակցության Համակարգող խորհրդի 16-րդ նիստին:

Նախարար Մ.Վարդանյանը համակարգող խորհրդի փոխնախագահն է եւ նիստի ընթացքում հանդես կգա զեկույցով:

Համակարգող խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են տեղեկատվայնացման բնագավառին առնչվող մի շարք կարեւոր հարցեր:

Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Մոլդովայի հանրապետության առաջատար դիրքը ԱՊՀ տարածքում` նախատեսվում է նաեւ նախարար Մ.Վարդանյանի հանդիպումը Մոլդովայի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն ոլորտի զարգացման Մոլդովայի փորձի լավագույն օրինակները:

Դիտվել է 1247 անգամ:
Print Friendly

Leave a Reply