Հրդեհներ Երևանում և մարզերում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 22, 2010 12:00

Սեպտեմբերի  18-ին, ժամը 10.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Խորենացու փողոցի թիվ 132 տանը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.31-ին, մարվել` ժամը 10.45-ին:

Այրվել է տան` 10 քմ. մակերեսով ննջասենյակն իր գույքով:

Սեպտեմբերի  19-ին, ժամը 01.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Բերդավան գյուղում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժաը 01.27-ին, մարվել` ժամը 06.48-ին:

Ռ. Ոսկանյանի տան բակում այրվել է 10 տոննա կուտակված խոտ:

Նույն օրը, ժամը 02.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի  Բերքանուշ գյուղի Ալավերդյան փողոցում:

Ժամը 02.54-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.25-ին, մարվել` ժամը 05.08-ին:

Մասամբ այրվել է Խ. Ղազարյանին պատկանող ավտոտնակը`  15 քմ. մակերեսով:

Նույն օրը, ժամը 03.47-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 40 շենքի բակում ավտոմեքենա է այրվում:

Ժամը 03.47-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.00-ին, մարվել` 04.06-ին:

Այրվել է “ՎԱԶ-2107” մակնիշի 09 ՍՏ 735 պետհամարանիշի ավտոմեքենան` ամբողջությամբ:

Սեպտեմբերի  20-ին, ժամը 04.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Սարկավագի 63/1 հասցեում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հայտարարել “ԲԻՍ-1” բարդության հրդեհ. դեպքի վայր են մեկնել եւս երեք մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.06-ին, մարվել` 06.03-ին:

Ավտոպահեստամասերի չգործող երկհականի խանութի 1-ին հարկում այրվել են 80 քմ. ավտոպահեստամասեր և ստվարաթղթե արկղեր, 2-րդ հարկում` 20 քմ. մակերեսով աղբ:

Նույն օրը, ժամը 15.22-ին ահա­­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Անտառամուտ գյուղում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.30-ին, մարվել` 17.35-ին:

Այրվել են Հ. Սուքիասյանին պատկանող անասնագոմի` 27 քմ. մակերեսով տանիքը, ներսում պահեստավորված 1 տոննա անասնակերը և գոմին կից` 3 տոննա կուտակված խոտը:

Սեպտեմբերի 18-21-ը բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ հանրապետության մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես Երեւանի` Իսակովի պողոտային հարակից “Դալմայի այգիներում” այրվել է 2000 քմ. խոտ, Նորագյուղ թաղամասի` Էջմիածնի հին խճուղուն հարակից տարածքում` 1500 քմ. խոտ, Բուսաբանական այգու տարածքում` 1000 քմ. խոտ, Ջրվեժ և Մուշավան թաղամասերի միջև ընկած տարածքում` 1 հա խոտ, Պռոշյան փողոցի վերջնամասում` 2000 քմ. խոտ:

Հրդեհներ են բռնկվել նաեւ` Կոտայքի  մարզի` Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ի հարակից տարածքում. այրվել է 3000 քմ. խոտ եւ թփուտ, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում`1 հա խոտ,  Սոլակ գյուղին հարակից տարածքում` 1 հա խոտ, Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին հարակից տարածքում` 3000 քմ. խոտ, Հրազդանի գերեզմանատանը հարակից տարածքում` 1 հա խոտ և 50 դեկորատիվ ծառ, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին հարակից տարածքում` 2,6 հա խոտ, Հրազդանի Երիտասարդական փողոցին հարակից տարածքում` 1 հա խոտ, Աբովյանի 6-րդ միկրոշրջան 18 հասցեին հարակից տարածքում`3000 քմ. խոտ, Կոտայք գյուղում` 8000 քմ. խոտ, տնամերձ հողամասում պահեստավորված 3 խմ. աթար, հարակից տարածքում` տարածք և 500 տնկի, Հրազդանի ”Կենտրոն” թաղամասին հարակից սարալանջի տարածքում`20 հա խոտ, Աբովյանի 3-րդ միկրոշրջանում գտնվող նկարչական դպրոցին հարակից տարածքում`1500 քմ. խոտ, Հրազդանի` նախկին ջերմոցային տնտեսության տարածքում` 3000 քմ. խոտ, Հրազդանի “Վանատուր” թաղամասին հարակից սարալանջին` 5000 քմ. խոտ, Հրազդանի “Կենտրոն” թաղամասին հարակից սարալանջին` 2 հա խոտ, Հրազդանի Ջրառատ թաղամասին հարակից տարածքում` 2 հա խոտ, Սոլակ գյուղին հարակից տարածքում` 1500 քմ. խոտ, Ֆանտան գյուղին հարակից տարածքում` 3 հա խոտ, Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղում` 50 հակ խոտ, Սպիտակ քաղաքի “Իտալական” թաղամասի տարածքում` 1500 քմ. խոտ եւ 4 էլեկտրասյուն` մասամբ, Սպիտակի Խնկոյան 5 հասցեին հարակից տա­րած­քում` 2000 քմ. խոտ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղի 149 հասցեին հարակից տարածքում` 1000 քմ. խոտ, Գյումրիի “Ավստրիական” թաղամասի տարածքում` 2500 քմ. խոտ, Սյունիքի մարզի Սառնակունք-Սպանդարյան ավտոճանապարհին հարա­կից տարածքում` 3 հա անտառածածկ և 10 հա խոտածածկ տարածք, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության 71 հասցեին հարակից տարածքում` 5000 քմ. խոտ, Ճամբարակի գերեզմանատանը հարակից տարածքում` 3 հա խոտ, Աղբերք գյուղին հարակից տարածքում` 5 խոտ, Վայոց ձորի  մարզի Գնդեվազ գյուղին հարակից տարածքում` 5 հա խոտ ե 40 պտղատու ծառ, Տավուշի մարզի Դիտավան գյուղում` 2000 քմ. խոտ, Արագածոտնի մարզի Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին հարակից տարածքում` 5000 քմ. մակերեսով խոտ:

Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ մարվել:

Դիտվել է 2388 անգամ:
Print Friendly

Leave a Reply