Հաղթանակներ մեկնարկում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 21, 2010 21:13

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքի մարզապալատում մեկնարկած Շախմատի համաշխարհային օլիմպիադայի առաջին տուրում Հայաստանի տղամարդկանց և կանաց հավաքականները հաղթեցին մրցակիցներին: Մեր երկրի տղամարդկանց հավաքականն 3:1 հաշվով առավելության հասավ Կոստա Ռիկայի ներկայացուցիչների նկատմամբ: Իրենց օգտին հաղթանակներ գրանցեցին Գաբրիել Սարգսյանը, Ավետիք Գրիգորյանը: Իսկ ահա, Վլադիմիր Հակոբյանը և Արման Փաշիկյանը միավորը բաժանեցին մրցակիցների հետ: Հայաստանի կանանց հավաքականը 3,5:0,5 հաշվով հաղթեց շախմատի զարգացող երկրների միացյալ ընտրանուն: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանն առավելության հասան մրցակցուհիների նկատմամբ: Իսկ ահա, Նելլի Աղինյանը բավարվեց ոչ-ոքի արդյունքով:

Դիտվել է 1544 անգամ:
Print Friendly

Leave a Reply