Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել

Պաշտոնական, Օրվա լուր | | September 20, 2010 15:47

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ համագործակցության խորացման, ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահի տեղակալ Կոնստանտին Ֆյոդորի Զատուլինին Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին:

Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Հենրիկի Բադալյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ հայրենանվեր գործունեության համար Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սուրեն Վարդանյանին Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրելու մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ բարձրարվեստ բեմական գործունեության եւ բազմամյա վաստակի համար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Ազատ Նիկոլի Գասպարյանին եւ Կարեն Գուրգենի Ջանիբեկյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ ծառայողական պարտականությունները բարձր կատարելու համար Հայաստանի Հանրապետության ԱԱԾ եւ ՊՊԾ մի խումբ աշխատակիցների Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին:

Դիտվել է 990 անգամ:
Print Friendly

Leave a Reply