Զավեն Անդրեասյանը` շախմատի Բենսակեի մրցաշարի հաղթողների թվում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 13, 2009 14:30

Զավեն ԱնդրեասյանԻսպանիայի Բենսակե քաղաքի մարզապալատում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Զավեն Անդրեասյանը 1-4-րդ տեղերն է բաժանել ռումինացի Մարինի, բուլղարացի Գեորգիևի, Հնդկաստանի ներկայացուցիչ Գիտայի հետ: Այս շախմատիստները 11 հնարավորից վաստակել են 9-ական միավոր: Հաղթողներից կես քայլով են ետ մնացել մեր երկրի ներկայացուցիչներ Հրանտ Մելքումյանը, Կարեն Մովսիսյանը, չեխ Լազնիչկան և ֆրանսիացի Էդուարը: 8,5-ական միավորով նրանք բաժանել են 5-8-րդ տեղերը: Շվեյցարական մրցակարգով անցկացված մրցաշարին մասնակցում էր 394 շախմատիստ:

Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply