Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել

Պաշտոնական, Օրվա լուր | | September 17, 2010 20:34

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Երվանդ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ նշանակելու մասին:

Երվանդ Հենրիկի ԽունդկարյանԾնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը։1993 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում որպես քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար։1994 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է ՀՀ Գերագույն դատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ խորհրդատուի, ապա ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի ավագ խորհրդատուի պաշտոնը։1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1998 թվականից մինչև 1999 թվականը եղել է ՀՀ Գերագույն դատարանի ավագ խորհրդատու։

1999 թվականից մինչև 2001 թվականը աշխատել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում որպես դատավորի օգնական։

2001 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։

2008 թվականի հունվարի մեկից եղել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Դիտվել է 1458 անգամ:
Print Friendly

Leave a Reply