Հայկական պատվիրակությունը մասնակցելու է բանկային վերահսկողների միջազգային համաժողովին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 17, 2010 11:58

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 17-23-ը Սինգապուրում մասնակցելու է բանկային վերահսկողների միջազգային համաժողովին: Պատվիրակության կազմում են ԿԲ Ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանը և Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչության պետ Վահե Վարդանյանը:

Համաժողովի ընթացքում քննարկվելու են «Ճանապարհ դեպի կայուն բանկային համակարգ» և «Կայուն ֆինանսական միջավայր տևական տնտեսական աճի համար» թեմաները, զեկույցներով հանդես են գալու Հոլանդիայի ազգային բանկի նախագահ, բանկային վերահսկողության Բազելյան Կոմիտեի նախագահ Նութ Վելլինկը, Չինաստանի բանկային վերահսկողության հանձնաժողովի նախագահ Լիու Մինկանգը, ինչպես նաև մի շարք ազգային և կենտրոնական բանկերի նախագահներ:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply