Կոնգրեսական Րոն Կլեյնն աջակցում է Հայոց ցեղասպանության բանաձևի անցկացմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 17, 2010 11:45

Անցած շաբաթ Ֆլորիդայի Ամերիկահայ գործողությունների կոմիտեի անդամները հանդիպում  են ունեցել  կոնգրեսական Րոն Կլեյնի հետ իր վարչատարածքային գրասենյակում մի շարք հայկական հարցեր վերանայելու, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության 252-րդ բանաձևի հաստատման կարևորությունը քննարկելու համար. այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

Փալմ Բիչում Ֆլորիդայի Ամերիկահայ գործողությունների կոմիտեի նախագահ դոկտոր Հենրի Սարաֆյան-Պետրակին նշել է. «Կոնգրեսական Կլեյնն իրական հասարակական գործիչ է, ով իսկապես մտագոհված է իր ընտրողների խնդիրներով: Հարավային Ֆլորիդայի հայ համայնքն երախտապարտ է, որ ունի Վաշինգտոնում իրենց ներկայացնող նման ղեկավար»:

Կոնգրեսական Կլեյնն այժմ ծառայում  է իր երկրորդ ժամկետում` ներկայացնելով Ֆլորիդայի 22-րդ վարչատարածքը: Նա Ֆինանսական ծառայությունների կոմիտեի, ինչպես նաւ Արտաքին գործերի հանձնաժողովի անդամ է, որն այս տարի ընդունեց 252-րդ բանաձևը: Ներկայացուցիչ Կլեյնը օրինագծին կողմ է քվեարկել:

«Ամերիկան պետք է օրինակ ծառայի և քննադատի ցեղասպանության իրողությունը, որտեղ էլ և երբ էլ այն իրականացվի,- ասել է ներկայացուցիչ Կլեյնը:-Ես պատրաստ եմ միանալ բոլոր այն ամերիկահայերին ու ամերիկացիներին, ովքեր դեմ են անիմաստ բռնություններին և ցեղասպանություններին, և ընդառաջ գնալ այս կարևոր հարցի լուծմանը»:

252-րդ բանաձևին աջակցում են Կոնգրեսի երկու կուսակցություններից էլ 143 անդամներ: Բանաձևն ընդունել է Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովը նստաշրջանի նախագահ Հովարդ Բերմանի ղեկավարության ներքո:

Օրենսդրական ընթացակարգային հաջորդ քայլն է Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը լիագումար նիստում: Կոնգրեսի նոյեմբերյան կիսամյակային ընտրություններից միայն մի քանի շաբաթ առաջ Համագումարը կոչ է անում Կոնգրեսին ընդունել 252-րդ բանաձևը և վերահաստատել Ամերիկայի դիրքորոշումը մարդու իրավունքների պաշտապանության և ցեղասպանությունների կանխարգելման հարցում:

1972 թվին հիմնված` Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտոնում տեղակայված խոշորագույն համազգային հասարակական կազմակերպություն է, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը:

Դիտվել է 711 անգամ:
Print Friendly

Leave a Reply